Թուրքիան հետ է կանչել դեսպանին Ավստրիայից

Թուրքիան հետ է կանչել դեսպանին Ավստրիայից

PanARMENIAN.Net - Անկարան հետ է կանչել դեսպանին Ավստրիայից խորհրդակցությունների նպատակով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն:

Ըստ նախարարի, դեսպանը հետ է կանչվել «խորհրդակցելու և Ավստրիայի հարաբերությունները վերանայելու նպատակով այն բանից հետո, երբ Վիեննայում քրդերին սատարող ցույց տեղի ունեցավ, հայտնում է Ինտերֆաքսը:

Երկու երկրների հարաբերություններն արդեն մի քանի ամիս է լարված են: Օգոստոսի սկզբին Չավուշօղլուն Ասվտրիան անվանեց «ծայրահեղական ռասիզմի մայրաքաղաք» ի պատասխան Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնի հայտարարության` ԵՄ-ին անդամակցության շուրջ Անկարայի հետ բանակցությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին: Թուրքիայի հետ բանակցությունները նա անվանեց դիվանագիտական ֆիկցիա» և հայտարարեց, որ սեպտեմբերի 16-ին կներկայացվի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցային գործընթացի այլընտրանքը:

Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն իր հերթին մերժել է Ավստրիայի պահանջը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին խորհրդակցությունները դադարեցնելու մասին, իսկ Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավար Ժան Ասսելբորնը հայտարարել է, որ այդ բանակցությունների ամբողջական կասեցումը հնարավոր չէ ըստ ԵՄ օրենսդրության:

Օգոստոսի 8-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde պարբերականին, որի ժամանակ կրկին սպառնացել է Եվրամիությանը (ԵՄ): Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` Էրդողանը նշել է, որ եթե ԵՄ-ն Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չազատականացնի, ապա իրենք չեն շարունակի կատարել փախստականների վերաբերյալ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:

Ընթերցեք նաև. Ավստրիան պատրաստվում է խոչընդոտել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---