Սեֆիլյանը կոչ է արել Անդրիաս Ղուկասյանին դադարեցնել հացադուլը

Սեֆիլյանը կոչ է արել Անդրիաս Ղուկասյանին դադարեցնել հացադուլը

PanARMENIAN.Net - «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից նամակ է հղել ներկայում կալանքի տակ գտնվող քաղաքագետ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանին՝ կոչ անելով նրան դադարեցնել հացադուլը, հայտնում է Tert.am-ը:

Նամակում մասնավորապես ասվում է. «Հարգելի Անդրիաս, քո նման նպատակասլաց պայքարող մարդու տեսակը խիստ անհրաժեշտ է մեր ժողովրդին: Դժբախտաբար այս օրերին քիչ է ազատամիտ քաղաքական գործիչների քանակը, որոնք վստահելով միմյանց մեր նման լծված են մի գործունեության, որի նպատակն է Հայաստանում օր առաջ ինքնիշխան պետության ստեղծումը:

28-րդ օրն է, որ տակավին շարունակում ես հացադուլը: Այո, ընդունելով և հարգելով հանդերձ քաղբանտարկյալի պայքարի այս միջոցը, միաժամանակ հորդորում եմ դադարեցնել այն, որովհետև արդեն իսկ վաղուց հատել ես առողջության համար վտանգավոր ժամանակահատվածը: Հուսով եմ, որ այս հորդորը՝ նախորդ օրերի մեր պայքարակից ընկերների հորդորներին միանալով, կլինի այն վերջին կաթիլը, որ վերանայես քո որոշումը և առաջնահերթորեն ուրախացնես քո ընտանիքին և մեզ բոլորիս»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անդրիաս Ղուկասյանը բարձրացրել էր ջրի հետ կապված խնդիրը, որի առնչությամբ նրան է այցելել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Մենք քննարկել ենք Քրեակատարողական վարչության հետ, որ ջրի սահմանափակում չլինի, խնդիր չառաջանա»,- ասել է Արման Թաթոյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---