Սիրիայում թուրքական տանկ է խոցվել

Սիրիայում թուրքական տանկ է խոցվել

PanARMENIAN.Net - Սիրիայի Ջերաբլուսի շրջանի արևմտյան հատվածում թուրքական տանկ է խոցվել: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Հարձակման հետևանքով վիրավորվել է 3 թուրք զինվոր: Նրանք տեղափոխվել են Թուրքիայի սահմանամերձ Գազիանթեփ քաղաքի հիվանդանոց, թուրքական «Ջումհուրիյեթ» թերթին հղումով գրում է Tert.am-ը:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ին մուտք են գործել Սիրիայի տարածք:Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակի գործողությունը սիրիական Ջարաբլուսում ուղղված է ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինների և սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---