Թուրք-քրդական բախումներից 1552 մարդ է զոհվել 1 տարում ՝ գրոհայիններ, ուժայիններ, խաղաղ բնակիչներ

Թուրք-քրդական բախումներից 1552 մարդ է զոհվել 1 տարում ՝ գրոհայիններ, ուժայիններ, խաղաղ բնակիչներ

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանության Դիարբեքիրի գրասենյակի տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում Թուրքիայում մահացել է 1552 հոգի, որոնցից 622-ը՝ քուրդ գրոհայիններ, 422-ը՝ ուժայիններ, 508-ը՝ խաղաղ բնակիչներ, որոնցից 75-ը՝ երեխա:

Նշվում է նաև, որ խաղաղ բնակիչների մահվան պատճառ դարձած զինված գործողություններից 34-ի հեղինակը «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորումն է, մնացած բոլոր դեպքերում կրակ են բացել ոստիկանական ու զինվորական ուժերը, թուրքական T24.com.tr կայքին հղումով գրում է Tert.am-ը:

Մեկ տարվա ընթացքում Թուրքիայի 9 նահանգում մոտ 105 անգամ փողոց դուրս գալու արգելք է սահմանվել: 87 անգամ պարետային ժամ է հայտարարվել տարբեր քաղաքներում: Ավերվել են Դիարբեքիր, Յուքսեքովա, Սիլվան, Սիլոփի, Իդիլ, Ջիզրե, Նուսայբին, Շըրնաք նահանգների տարբեր քաղաքների մեծ թվով թաղամասեր:

2015-ի հուլիսից մինչ օրս Թուրքիայում ձերբակալվել է 1.959 մարդ, որոնցից 81-ը՝ անչափահաս:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---