Թուրքական զինուժը մոտենում է սիրիական Մանբիջին

Թուրքական զինուժը մոտենում է սիրիական Մանբիջին

PanARMENIAN.Net - «Թուրքական զինված ուժերը Սիրիայում իրականացվող «Եփրատի վահանի» ռազմական գործողության շրջանակում մոտեցել են սիրիական Մանբիջ քաղաքին:

Թուրքիայի ԶՈւ ռազմատեխնիկան տեղակայված է Մանբիջից 11 կմ հեռավորության վրա: Սպասվում է, որ քրդական «Ժողովրդավարական միություն» (PYD) կազմակերպության զինյալները կնահանջեն, ինչպես նախապես պայմանավորվածություն կար ԱՄՆ և Թուրքիայի միջև, հայտնում է Haqqin.az-ը:

Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ Թուրքիան կարող է տանկերի երրորդ շարասյունը մտցնել Սիրիա, եթե քրդական ինքնապաշտպանական ջոկատները` YPG և «Ժողովրդավարական միության»` PYD ուժերը չհեռանան Մանբիջից: Քրդերն ի պատասխան հայտարարել էին, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Թուրքիան չեն կարող պնդել, որ YPG-ն հետ քաշվի Եփրատի արևմտյան ափից:

Լինելով Թուրքիայի հետ սահմանակից` Մանբիջը ռազմավարական նշանակություն ունի ահաբեկչական կազմակովորումների մատակարարման համար: Հուլիսին մոտ 80 խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիայի Հալեպ գավառի Մանբիջ քաղաքի մատույցներում գտնվող գյուղի ռմբակոծության հետևանքով: Հուլիսի 18-ին Մանբիջի և նրա արվարձանների օդային գրոհի ժամանակ ավելի քան 20 խաղաղ բնակիչ է սպանվել:

Ավելի վաղ սիրիական ընդդիմությունը ԱՄՆ աջակցությամբ առաջխաղացում էր ունեցել դեպի Մանբիջ քաղաքի կենտրոնը` կտրելով ԻՊ գրոհայինների մատակարարման ուղիները: Ըստ ԱՄՆ հրամանատարությանը Մերձավոր Արևելքում, ընդհանուր առմամբ կոալիցիան ավելի քան 400 ավիահարված է հասցրել Մանբիջի շրջանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---