ՀԱՕԿ-ը պատրաստվում է բողոքարկել ըմբիշ Միհրան Հարությունյանի մենամարտի արդյունքը

ՀԱՕԿ-ը պատրաստվում է բողոքարկել ըմբիշ Միհրան Հարությունյանի մենամարտի արդյունքը

PanARMENIAN.Net - Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի մենամարտը եզրափակչում կբողոքարկվի, երբ միջազգային իրավաբանները կտամ իրենց եզրակացությունը: Այս մասին ասել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանը: Նա նշել է, որ այդ գոտեմարտը «լկտի», «անբարո» ձևով իրականացավ:

Ըմբիշ Միհրան Հարությունյանը սխալ մրցավարության պատճառով Օլիմպիադայի եզրափակչում սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտումզրկվեց օլիմպիական ոսկե մեդալից` դառնալով արծաթե մեդալակիր։ Ի դեպ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը ազգությամբ սերբ է:

«Ինչ վերաբերում է հենց մենամարտի բողոքարկմանը, ապա մենք որոշակի խնդիրներ ունենք, թե ինչի համար ենք բողոքարկում: Մենք պետք է բողոքարկենք պասիվության համար, սակայն այն ինքն իրենով սուբյեկտիվ որոշում է»,-ասել է նա:

Ռոստոմյանը պարզաբանել է, որ ՀԱՕԿ-ը գործակցում է միջազգային իրավաբանների հետ, որոնք աշխատում են այդ ուղղությամբ: «Երբ իրենք իրենց եզրակացությունը կտան, թե ինչ ձևաչափով կարող ենք բողոքարկել, անմիջապես այդ բողոքարկումը կլինի» -ասել է նա, մեջբերում է Tert.am-ը:

Հարությունյանը Հաստանում կպարգևատրվի օլիմպիական ոսկե մեդալակրին համարժեք:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---