«Սասնա ծռերից» Արամ Մանուկյանը և Աշոտ Պետրոսյանը տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոց» 5 սեպտեմբերի 2016 - 16:45 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանը և Աշոտ Պետրոսյանը, որոնք «Էրեբունի» ԲԿ-ում վիրահատվել էին, սեպտեմբերի 5-ին տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, հայտնում է Panorama.am-ը: «Էրեբունի» ԲԿ-ի դիմաց հավաքված անձանց գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանը հորդորել է իրենց մասին չմտածել-մտահոգվել և ասել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում պայմանները «շատ լավ են, վերաբերմունքը՝ ընտիր»: Ի դեպ, այսօր նրա 50-ամյակն է, և մարդիկ շնորհավորեցին Պետրոսյանին: «Մեր մասին թող չողբան, լաց լինեն, այլ գործ անեն», -ասել է Պետրոսյանը, որին պատգարակով մոտեցրել են շտապ օգնության մեքենային և տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»: Նույն կերպ տեղափոխել են նաև Արամ Մանուկյանին՝ Պավել Մանուկյանի որդուն: Իր որպիսության մասին հարցերին նա կարողացավ պատասխանել, որ լավ է: Ավելացրեց, թե իրենց պայքարը չի ավարտվել: «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանը և Աշտո Պետրոսյանը օգոստոսի 31-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվել էին և հենակների օգնությամբ կարողացել էին մի քանի քայլ կատարել: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա |