Փաստաբան. Արարատ Խանդոյանի գործով նախաքննությունն ավարտվել է![]() 6 սեպտեմբերի 2016 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Երևանի Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին ասել է Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը: «5 օր ժամանակ եմ խնդրել, որպեսզի ծանոթանամ գործի նյութերին, իսկ այնուհետև եթե միջնորդություն չներկայացնեմ, մեղադրանքը կհաստատվի, գործը կուղարկվի դատարան ու կնշանակվի դատական նիստի օրը»,- ասել է փաստաբանը, գրում է Tert.am-ը: Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել հուլիսի 20-ին Խորենացի փողոցից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով: Օգոստոսի 12-ին Վերաքննիչ դատարանը մերժեց զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի փաստաբանի դիմումը՝ ուժի մեջ թողնելով երկամսյա կալանքի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |