ՀՀ-ն բացատրություն է ակնկալում ՌԴ ԱԳՆ-ից քաղաքագետ Գրիգորյանի հարցով

ՀՀ-ն բացատրություն է ակնկալում ՌԴ ԱԳՆ-ից քաղաքագետ Գրիգորյանի հարցով

PanARMENIAN.Net - Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանին Ռուսաստան մինչև 2030 թ. այցելելու արգելքն աննախադեպ է: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Ցանկացած երկրի իրավունքն է առանց նույնիսկ որևէ բացատրության համապատասխան քայլեր կիրառել: Սակայն այս դեպքը արտառոց է այն առումով, որ առաջին անգամ է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում այդպիսի քայլ է կիրառվել: Դա նախադեպային է: Այդ իսկ պատճառով մենք դիմել ենք ՌԴ ԱԳՆ և սպասում ենք համապատասխան բացատրության», - լրագրողների հետ զրույցում նշել է Քոչարյանը:

Ավելի վաղ Ստեփան Գրիգորյանը, հղում կատարելով փոխադարձության սկզբունքին, ասել էր, որ եթե Ռուսաստանը պատասխան չտա, կամ անհեթեթ պատասխան տա, ապա անհրաժեշտ է, որպեսզի համաձայն այդ սկզբունքի, Հայաստանն էլ ՌԴ որևէ հայտնի փորձագետի մուտքն արգելի Հայաստան: Նա նշել էր, որ Հայաստանում փոխնախարարի մակարդակով զբաղվում են այդ խնդրով, չնայած չգիտի, թե ինչ են մտածում անել:

«Ես իշխանություններին դիմում եմ մեծ խնդրանքով՝ ճշտել սև ցուցակներ Ռուսաստանում կա՞, թե՞ ոչ»,-ասել է նա:

Օգոստոսի 30-ի առավոտյան Գրիգորյանը ժամանել էր Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան՝ Մոսկվայում հոր գերեզմանն այցելելու նպատակով: «Սակայն ես չկարողացա մուտք գործել ՌԴ տարածք` ռուս սահմանապահները տեղեկացրեցին, որ ինձ արգելված է մուտքը ՌԴ մինչև 2030թ»,-նշել է Գրիգորյանը: Նույն օրը Գրիգորյանին վտարել են Հայաստան, թեև, ինչպես նշել է քաղաքագետը, ավելի ուշ պարզվել է, որ նույնիսկ ըստ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության կայքի նա այժմ էլ իրավունք ունի այցելել ՌԴ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---