ԵՄ-ն կարող է ևս 6 ամսով երկարացնել ՌԴ դեմ պատժամիջոցները 7 սեպտեմբերի 2016 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները հավանություն են տվել ռուսական ընկերությունների և ֆիզիկական անձանց դեմ գործող պատժամիջոցները ևս 6 ամսով երկարացնելու առաջարկին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը ԵՄ-ում իր աղբյուրի վրա հղումով: «Մշտական ներկայացուցիչների կոմիտեն հաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության դեմ ուղղված ՌԴ գործողությունների կապակցությամբ ԵՄ սահմանափակիչ միջոցները ևս 6 ամսով երկարացնելու մտադրությունը Խորհրդի մտադրությունը»,-ասել է գործակալության զրուցակիցը: Ըստ նրա, սահմանափակումները ներառում են ակտիվների սառեցում ր ուղևորությունների արգելք: «Սև ցուցակում» ընդգրկված է 146 մարդ և 37 իրավաբանական անձ: Զրուցակիցը նշել է, որ հավանաբար, ցուցակում փոփոխություններ չեն լինի, սակայն, չի բացառել, որ մի շարք դեպքերում կարող են ուղղումներ լինել: Պատժամիջոցները պաշտոնապես կերկարացվեն ԵՄ Խորհրդում հաստատեվլուց հետո: Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացան Ուկրաինայում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ սահմանվեցին մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: 2014-ի հուլիսին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն առանձին պատժամիջոցներից անցան ՌԴ տնտեսության ամբողջ ոլորտների դեմ ուղղված պատժամիջոցների կիրառմանը: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայից: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որի համաձայն սննդամթերքի էմբարգոն Արևմուտքի երկրների հանդեպ կգործի մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը: Ընթերցեք նաև. ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների ցուցակը Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում |