Պավլիկ Մանուկյանը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ՝ վիրահատվելու![]() 8 սեպտեմբերի 2016 - 13:22 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն վիրահատելու համար: Այս մասին ասել է Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը: «Սեպտեմբերի 8-ին Պավլիկ Մանուկյանը կենթարկվի հետազոտության, ենթադրում եմ, որ վիրահատությունը տեղի կունենա վաղը», - ասել է նա, գրում է Tert.am-ը: Մանուկյանը հուլիսի հիվանդանոց է ընդունվել զույգ ազդրերի հրազենային վնասվածքներով, աջ ազդրոսկրի բազմաբեկոր կոտրվածքով։ Մեկ վիրահատություն նա արդեն տարել էր: Նրան է մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։ Օգոստոսի 19-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Մանուկյանի վերաքննիչ բողոքը, և նա շարունակում է մնալ երկամսյա կալանքի տակ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |