ԺԲՌՀ-ում հայերի եւ ադրբեջանցիների ծեծկռտուք չի եղել, պնդում է համալսարանի մամլո քարտուղարը 2 մայիսի 2007 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում` Պատրիս Լումումբայի անվան Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանում (ԺԲՌՀ), որեւէ ծեծկռտուք չի եղել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ԺԲՌՀ-ի մամլո քարտուղար Գալինա Կուզմինան: Նրա խոսքերով, վիրավոր ադրբեջանցին ընհանրապես չի հանդիսանում համալսարանի ուսանող: «Այն մասին, որ ԺԲՌՀ-ում ծեծկռտուք է տեղի եւնեցել, ես, ընդհանրպես, տեղեկացել եմ Ինտերնետից: 21 տարի անընդմեջ մեր համալսրանը մայիսի մեկին փառատոն է անկցանում` «Մոլորակ Հարավ-Արեւմուտք», որին մասնակցում են ավելի քան 100 երկրի ներկայացուցիչներ: Դա շատ ուրախ ֆոլկլորային փառատոն է, որին գալիս են ոչ միան ուսանողները, նրանց ընկերներն ու հայրենակիցները Մոսկվայի տարբեր բուհերից, այլեւ մայրաքաղաքի բնակիչները: Փառատոնի կարգուկանոնը ապահովում են Ոստիկանության եւ ՕՄՈՆ-ի ուժերը: Ճիշտ է, ծեծկռտուք սկսելու փորձեր եղել են, սակայն դրանք անմիջապես կանխվել են: Իսկ Համալսարանի տարածքից դուրս տեղի ունեցածի համար մենք պատասխանատվություն չենք կրում: Մեզ մոտ որեւէ ծեծկռտուք չի եղել, եւ ոչ մեկին չեն վիրավորել»,- ընդգծել է Կուզմինան:Ինչպես հայտնել է ավելի վաղ ռուսական մամուլը, մայիսի 1-ին Մոսկվայում Ռուսաստանի ժողովրդների բարեկամության համալսարանի (ՌԺԲՀ) տարածքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ուսանողների միջեւ: Բախման մասնակիցներ են դարձել հիմնականում հայաստանցիներն ու ադրբեջանցիները: Կռիվը դադարեցրել են համալսարանի անվտանգության աշխատակիցները եւ ՕՄՈՆ-ի մարտիկները, սակայն այն շարունակվել է արդեն հանրակացարանի շենքում, որտեղ ուսանողները թաքնվել են իրավապահներից: Որոշ տվյալներով, մեկ մարդ հոսպիտալացվել է հրազենի վնասվածքով, մի քանիսին տեղում է բժշկական օգնություն ցուցաբերվել: Ձերբակալվել է շուրջ 20 հոգի, նրանք բոլորն արտերկրից են: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |