ՀԱՊԿ-ը ղրղզա-ուզբեկական միջադեպի մասին. Բոլոր սահմանային հարցերը պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով

ՀԱՊԿ-ը ղրղզա-ուզբեկական միջադեպի մասին. Բոլոր սահմանային հարցերը պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ը հորդորում է Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև սահմանային խնդիրները լուծել զուտ քաղաքական և դիվանագիտական մեթոդներով: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հերթական անգամ միջադեպ է գրանցվել ղրղզա-ուզբեկական սահմանին: Ուզբեկստանի իրավապահները Ղրղզստանի 4 քաղաքացու էին ձերբակալել սահմանի վիճահարույց հատվածում: Միջադեպը տեղի էր ունեցել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հիվանդության օրերին: Ղրզղզստանի քաղաքացիրներն ազատ են արձակվել սեպտեմբերի լույս 9-ի գիշերը:

Ղրղզստանի Սահմանպահ ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ «Քերբեն» սահմանային անցակետի մոտ` Ղրղզստանի հեռուստատեսության հեռարձակման աշտարակի շրջանում Ուզբեկստանի ՆԳՆ-ն դեսանտի մասին: Ուղղաթիռով իջած դեսանտայինները ձերբակալել էին ղրղզական կայանի աշխատակիցներին:

Սեպտեմբերի 9-ին Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ Տաշքենդն ու Բիշքեկը վերսկսել են բանակցությունները սահմանին միջադեպի կարգավորման շուրջ:

«Ուզբեկստանի իրավապահ մարմինների կողմից Ղրղզստանի 4 քաղաքացիների ձերբակալությունը երկու երկրների միջև սահմանի վիճահարույց հատվածում լուրջ մտահոգություն է առաջացնում: Մենք հաստատում ենք մեր դիրքորոշումը` բոլոր հարցերը պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական միջոցներով, կառուցողական երկխոսության պայմաններում»,-ասել է Բորդյուժան:

Նա հավելել է նաև, որ դիմակայության հիմքում ԽՍՀՄ նախկին հանրապետությունների միջև սահմանների չհամաձայնեցվածության հարցն է:

Վերջին սահմանային վեճը Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև տեղի էր ունեցել մարտին, երբ ուզբեկական կողմը մոտ 40 զինծառայող և զրահատեխնիկա տեղակայեց ղրղզա-ուզբեկական սահմանի վիճելի հատվածում` Ջալալաբադի շրջանի Չալասարտ տարածքում: Մարտի 22-ին պաշտոնական Բիշքեկը դիմել էր ՀԱՊԿ-ին հանգուցալուծելու համար վեճն Ուզբեկստանի հետ սահմանին: Ղրղզստանի և Ուզբեկստանի սահմանին իրավիճակի սրման պատճառով Բիշքեկ էր գործուղվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանը:

Ղրղզստանի և Ուզբեկստանի պետական սահմանի երկարությունը 1,3 հազար կմ է, ԽՍՀՄ փլուզումից հետո ղրղզա-ուզբեկական պետսահմանի ամբողջ երկարության գրեթե մեկ քառորդը սահմանազատված չէ, ինչը մշտական բախումների պատճառ է հանդիսանում սահմանին: Վերջին 3 տարում տեղի է ունեցել մի քանի տասնյակ սահմանային միջադեպ զենքի կիրառմամբ: Երբ Ղրղզստանը 2015-ին անդամակցեց ԵՏՄ-ին, այդ երկրի պետական սահմանը դարձավ ԵՏՄ հարավային սահման:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---