Մոսկվայի գրքի տոնավաճառ-ցուցահանդեսին «Հայոց պատմությունը» գրան-պրի է ստացել

Մոսկվայի գրքի տոնավաճառ-ցուցահանդեսին «Հայոց պատմությունը» գրան-պրի է ստացել

PanARMENIAN.Net - Մոսկվայի գրքի 29-րդ միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսին Հայաստանն իր տաղավարում ներկայացրել է հայկական գրահրատարակչության վերջին երկու տարվա գրքերը, ներկա են եղել նաև հրատարակիչներ: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:

Տոնավաճառ-ցուցահանդեսի շրջանակում կայացել է ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» մրցանակաբաշխությունը, Հայաստանի կողմից ներկայացված ութ գիրքը տարբեր անվանակարգերում արժանացել են մրցանակների: Նկարիչ Վան Խաչատուրի ձևավորած Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» ալբոմն արժանացել է գրան-պրիի:

Միլիտոնյանը տեղեկացրել է, որ հայկական տաղավարում տեղի են ունեցել գրքերի շնորհանդեսներ, այդ թվում նաև Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակի շնորհանդեսը, որին մասնակցել է նաև հեղինակը, գրում է Panorama.am-ը:

«Տոնավաճառի ընթացքում հանդիպումներ եղան տարբեր երկրների հրատարակիչների, գրողների հետ, ձեռք բերվեցին նոր պայմանավորվածություններ»,- հայտնել է Միլիտոնյանը:

Սեպտեմբերի 7-11–ը կայացած Մոսկվայի Գրքի 29-րդ միջազգային ցուցահանդես-վաճառքին մասնակցել է երեք տասնյակից ավելի երկիր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---