Հայաստանի ԿԸՀ-ն տվյալներ չունի թուրք դիտորդներին մերժելու վերաբերյալ 7 մայիսի 2007 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԿԸՀ-ն տվյալներ չունի խորհրդարանական ընտրություններին թուրք դիտորդների մասնակցությունը մերժելու վերաբերյալ: Այդ մասին երկուշաբթի Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը: «ԿԸՀ-ում գրանցված բոլոր դիտորդներն արդեն ստացել են իրենց հավաստագրերը եւ կարող են իրականացնել իրենց առաքելությունը: Այլ տվյալներ նրանց մասին մենք չունենք»,-հայտարարել է նա: Մեկնաբանելով լրագրողների պնդումներն այն մասին, թե Թուրքիայի դիտորդներին թույլ չեն տալիս մասնակցել հանրապետությունում խորհրդարանական ընտրությունների վերահսկմանը, Ազարյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից ԿԸՀ-ին ներկայացված բոլոր արտերկրյա դիտորդները հավատարմագրված են, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ԵԱՀԿ Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի մամլո քարտուղար Ուրդուր Գուննարսդոտիրը, Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավերներ էին ուղարկվել 44 երկրներ, այդ թվում նաեւ Թուրքիա: «Հայաստանի իշխանությունները հրաժարվել են թուրք դիտորդների ներկայությունից, սակայն պաշտոնական բացատրություն այդ առիթով դեռեւս չի ստացվել»,-նշել է նա: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |