Լավրով. Թուրքիան հրաժարվում է վերջնագրերից Ասադի ճակատագրի հարցում

Լավրով. Թուրքիան հրաժարվում է վերջնագրերից Ասադի ճակատագրի հարցում

PanARMENIAN.Net - Թուրքիան սկսում է հրաժարվել վերջնագրերից Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Այժմ մենք կարևորում ենք հարաբերությունները Թուրքիայի հետ: Թուրքիան արդեն հասկանում է, որ իր համար տարածքային սպառնալիքը դառնում է որոշիչ գործոն, որն ազդում է ազգային անվտանգության վրա: Եվ Թուրքիան սկսում է ճկունություն դրսևորել վերջնագրերի հարցում. չի ասում թե, այ թող վաղն Ասադը հեռանա, հետո միայն մենք կսկսենք խոսել Սիրիայի ապագա կառուցվածքի մասին»:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն ու Թուրքիան կվերսկսեն գործակցությունը սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղիների հարցում: Հունիսի 29-ին տեղի է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի և Թուրքիայի նախագահ էրդողանի հեռախոսազրույցը: Թուրքիան հավստիացրել է, որ ամեն ինչ կանի ապահովելու համար ռուսաստանցիների անվտանգությունն իր տարածքում:

Նախարարը նշել է նաև, որ արևմտյան գործընկերները սկսում են հասկանալ, որ Սիրիայի դեպքում առաջնային է պայքարն ահաբեկչության դեմ:

«Արևմտյան գործընկերներն այնուամենայնիվ սկսում են հասկանալ, որ գործը շատ հեռուն է գնացել և պետք է առաջնայինը ընտրել, հավանաբար, ավելի շատ հենվելով իսկական ազգային շահերի վրա: Իսկ դա, անշուշտ, պայքարն է ահաբեկչության, ԻՊ, «Ջեբհաթ ան Նուսրայի» դեմ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Վաշինգտոնը դեռ տատանվում է Սիրիայի վերաբերյալ ռուս-ամերիկյան համաձայնությունները հրապարակելու հարցում, ասել է Լավրովը:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ավելի քան 14 ժամ տևած հանդիպումից հետո համաձայնության եկան Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ: Նրանք ընդհանուր առմամաբ համաձայնության են եկել 5 փաստաթղթի շուրջ, որոնց բովանդակությունը, սակայն, «փակ կմնա» այնտեղ պարունակվող զգայուն տեղակատվության պատճառով: Ինչպես հայտնի է դարձել Լավրովի և Քերիի հայտարարություններից մամուլի ասուլիսում, հաջողվել է համաձայնության հասնել սեպտեմբերի 12-ից Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ: Կողմերը համաձայնվել են նաև ընդդիմադիրների և ահաբեկիչների զատման հատուկ ռուս-ամերիկյան կենտրոն ստեղծելու, ՌԴ և ԱՄՆ զինուժի գործողությունների շրջանները տարանջատելու, Հալեպին հումանիտար օգնություն հասցնելու մասին:

Լավրովը, սակայն, նշել է, որ Սիրիայի հարցով համաձայնության իրագործման 100 տոկոսանոց երաշխիք ոչ ոք չի կարող տալ, որովհետև «շատ խաղացողներ են ներգրավված այս գործում»։

Ընթերցեք նաև. Financial Times. Թուրքիան զիջումների կգնա Սիրիայում` հաշտվելով ՌԴ հետ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---