ՀՀ շտապ բուժօգնության ավտոպարկը կնորացվի

ՀՀ շտապ բուժօգնության ավտոպարկը կնորացվի

PanARMENIAN.Net - ՀՀ գործադիրը հավանություն է տվել ՀՀ բնակչության շտապ բժշկական օգնության և սպասարկման 2016-2020-ի ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրին, որի շրջանակում կիրականացվեն շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունների մատչելիությանը, հասանելիությանը, որակի և արդյունավետության ապահովմանը, կյանքին սպառնացող վիճակներում շտապ բուժօգնության ծառայության արդյունավետ կազմակերպմանն ուղղված միջոցառումներ:

Մասնավորապես, նախատեսվում է շտապ բուժօգնության մասնագիտացված բրիգադների ձևավորում, ՀՀ և Երևանի շտապ բուժօգնության ավտոպարկի նորացում, ժամանակակից սարքավորումներով և դեղարկղով ապահովում: Շտապ օգնության ծառայության արագ և որակյալ արձագանքման արդյունքում կնվազեն հաշմանդամության և մահացության դեպքերը, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

2011-ին Չինաստանի ապրանքային դրամաշնորհի շրջանակնեում, Հայաստան է բերվել 88 շտապ օգնության ﬔքենա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---