Freedom House-ը պատասխանել է իր «հայամետության» մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությանը23 սեպտեմբերի 2016 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեկնաբանել է սեպտեմբերի 20-ին Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններն իր հասցեին: Իլհամ Ալիևը սեպտեմբերի 20-ին ԵՄ-Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցության պատվիրակության հետ հանդիպմանը մեղադրել է Freedom House-ին կողմնակալության համար: «Freedom House-ը հայամետ դիրքորոշում է ընդունել և մշտական հարձակումներ է գործում Ադրբեջանի վրա, այդ պատճառով մեր երկիրը ոչ մի կապ չունի այդ կազմակերպության հետ: Ես կասեմ, որ մեզ համար նշանակություն չունեն Freedom House-ի զեկույցները, և այդ փաստաթղթում այդ կազմակերպության հիշատակումն ինձ մոտ ափսոսանքի զգացողություն է առաջացնում»,- ասել էր Ալիևը: Freedom House-ի գործող նախագահ Դենիել Կալինգաերտն իր հայտարարությունում խիստ քննադատության է ենթարկել Իլհամ Ալիևի կառավարությանը, Contact.az-ին հղումով գրում է Tert.am-ը: «Նախագահ Ալիևն ամենապատասխանատու անձն է վերջին 10 տարում ստեղծված մարդու իրավունքների հետ կապված սարսափելի վիճակի և քաղաքացիական հասարակության ու քաղաքական ընդդիմության ակտիվիստների ձերբակալության առումով»,- ասել է կազմակերպության նախագահը: Նա ընդգծել է, որ Freedom House-ը կշարունակի իր աշխատանքն Ադրբեջանի ուղղությամբ` ուշադրություն գրավելու համար Ալիևի կառավարության կողմից մարդու իրավունքների և ազատությունների խախտման դեպքերին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |