Moody's. Թուրքիայի վարկային ցուցանիշը հասել է «աղբային» մակարդակի

Moody's. Թուրքիայի վարկային ցուցանիշը հասել է «աղբային» մակարդակի

PanARMENIAN.Net - Moody's վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Թուրքիայի վարկային ցուցանիշը մեկ աստիճանով՝ հասցնելով այն «աղբային» Ba1-ի:

Ֆինանսական վիճակն այդ երկրում վատթարացել է քաղաքական անկայունության պատճառով, իսկ Անկարայի արձագանքը պետական հեղաշրջման փորձին խոչընդոտում է ակնկալվող բաեփոխումներին և օրենքի գերակայությանը, պարզաբանել է Moody's-ը:

Գործակալության զեկույցում ասվում է, որ Թուրքիան գտնվում է խոցելի հանգամանքներում ֆինանսական և տնտեսական տեսակետներից, գրում է Deutsche Welle-ն: Ասվում է, որ երկրի արտաքին խոցելիությունը միայն աճել է, ինչպես վերջին 2 տարում ընդհանրապես, այնպես էլ անկանխատեսելի քաղաքական հանգամանքների պատճառով: Գործակալությունը նաև հղում է անում զբոսաշրջիկների մեծ արտահոսքին, որի պատճառը ՌԴ պատժամիջոցներն են ու ահաբեկչությունները Թուրքիայում:

Զբոսաշրջության ոլորտն ապահովում էր Թուրքիայի տնտեսության արտադրողականության 4,5 տոկոսը: Միաժամանակ աճել են կառավարության, ձեռնարկությունների և բանկային հատվածի պարտքերը: 2016-ին Թուրքիան պետք է մոտ 159 մլրդ դոլար վճարի, արձանագրվել է նաև ներդրողների վստահության նվազում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---