Wizz Air-ը թռիչքներ կիրականացնի Քութաիսից եվրոպական 7 ուղղությամբ

Wizz Air-ը թռիչքներ կիրականացնի Քութաիսից եվրոպական 7 ուղղությամբ

PanARMENIAN.Net - Հունգարական Wizz Air ավիաընկերությունը բազա է բացել Քութաիսի միջազգային օդանավակայանում: Սա Wizz Air-ի 25-րդ բազան է աշխարհում և բյուջետային այդ ավիաընկերության առաջին բազան Կովկասի տարածաշրջանում:

Սեպտեմբերի 23-ից Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենամեծ բյուջետայն ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել Քութաիսից եվրոպական 7 ուղղությամբ՝ Բեռլին, Մյունխեն, Միլան, Դորտմունդ, Սալոնիկի, Լարնակա և Սոֆիա, գրում է Նովոստի-Գրուզիան:

Քութաիսում Wizz Air-ի բազայի բացման համար, որտեղ կտեղակայվեն ընկերության ինքնաթիռները, պահանջվել է $89 մլն: Այստեղ կաշխատի 36 մարդ տեղաբնակների թվից:

Wizz Air-ի ավիաչվերթների գները Քութաիսից առանց հետադարձի չեն գերազանցի 40 եվրոն:

Wizz Air-ն աշխարհում թռիչքներ է իրականցում ավեի քան 400 ուղղությամբ՝ միավորելով 188 օդանավակայան 38 երկրում: Ընկերությունն ունի Airbus A320 և A321 դասի 65 օդանավ:

Wizz Air-ը թռիչքներ է իրականցնում Քութաիսից 2012թ.: Միայն 2015-ին ավիաընկերությունը ավելի քան 125.000 ուղևոր է փոխադրել Վրաստանից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---