«Լենինգրադի» մամուլի խոսնակ. Երևանյան համերգը կասեցվել է կազմակերպիչների որոշմամբ

«Լենինգրադի» մամուլի խոսնակ. Երևանյան համերգը կասեցվել է կազմակերպիչների որոշմամբ

PanARMENIAN.Net - Երևանում հոկտեմբերի 19-ին կայանալիք «Լենինգրադ» խմբի համեգը կասեցվել է հայկական կողմի նախաձեռնությամբ, ու որոշումը որևէ կերպ չի ազդի խմբի այլ ելույթների վրա:

Այդ մասին է հայտարարել խմբի մամուլի խոսնակ Դմիտրի Գուգուչկինը, հայտնում է Life.ru-ն: «Ես չգիտեմ համերգի կասեցման իրական պատճառները, այն չեղյալ է հայտարարավել կազմակերպիչների նախաձեռնությամբ: ՄԵնք համերգների պակաս չունենք, ուստի չենք անհանգստանալու, Սերգեյ Շնուրովն անտրամադիր չէ, ու մեր բյուջեին դա չի հարվածել», - ասել է նա:

Գուգուչկինի խոսքերով, խումբն արդեն 2 տարվա համերգների ծրագիր ունի:

Խմբի համերգի կասեցման մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 23-ին: Կազմակերպիչը՝ Forpostart Production ընկերությունը, հայտարարել է, որ համերգը չի կայանա տոմսերի ցածր պահանջարկի պատճառով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---