WSJ. Անվստահությունը ՌԴ և ԱՄՆ միջև խարխլում է հրադադարը Սիրիայում26 սեպտեմբերի 2016 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում հրադադարի մասին ռուս-ամերիկյան համաձայնագրի ձախողումը զրոյացնում է ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ պայքարում երկրների համագործակցության շանսերը: Պատճառը` Մոսկվային ու Վաշինգտոնին տարանջատող անվստահությունն ու թշնամանքն են, հայտնում է The Wall Street Journal-ը: ՌԴ և ԱՄՆ երկկողմ հարաբերություններում փոխադարձ կասկածների տարիներ են եղել, որոնք հաղթահարել է հարկավոր: Պարբերականը նշում է, որ այժմ ՌԴ և ԱՄՆ հարաբերությունները չափազանց բարդ են: Դրանք սրվել են հակառուսական պատժամիջոցների սահմանումից հետո և վատթարագույն վիճակում են սառը պատերազմից հետո: ԱՄՆ պաշտոնյաները նաև մեղադրում են Մոսկվային Վաշինգտոնի շահերին հակադրվելու և ԱՄՆ հզորությունը խարխլելու նկրտումների մեջ: Պարբերականը հայտնում է, որ սառը պատերազմի ոճով հռետորաբանությունն ավելացել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելուց հետո, ինչին, իբր, մեղսակից են ռուս հաքերները: Անվստահություն են սերմանել նաև վերջին իրադարձությունները Սիրիայում, սակայն, ըստ պարբերականի, ՌԴ-ն և ԱՄՆ-ն շարունակում են գործակցել Աֆղանստանի մասով: Նաև, ըստ ԱՄՆ-ի, Ռուսաստանը դրական դերակատարութուն է ունեցել Իրանի դեմ պատժամիջոցների հարցում և ճնշում է գործադրել Իրանի վրա` հասնելու համար միջուկային համաձայնության, հայտնում է «Կոմերսանտը»: Սեպտեմբերի 25-ի երեկոյան ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ ՄԱԿ ԱԽ-ն արտահերթ նիստ էր գումարել Սիրիայի հարցով: Քննարկելով Հալեպում ստեղծված իրավիճակը, որտեղ վերսկսվել են լայնածավալ ռազմական գործողությունները կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև, ԱՄՆ-ն և դաշնակիցները բանակցությունները ձախողելու հիմնական մեղքը բարդեցին ՌԴ վրա: Սիրիայի ընդդիմության 30 խմբավորում Մոսկվային անվանել է Ասադի «ռեժիմի հովանավոր» և մերժել է նրա հետագա միջնորդությունը կարգավորման մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |