ԱՄՆ աստղագնացները Մարս կգործուղվեն. Կոնգրեսը հաստատել է օրենքը և $19,5 մլրդ հատկացրել26 սեպտեմբերի 2016 - 15:28 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը հավանություն է տվել օրենքին, որով ամերիկացի աստղագնացները կգործուղվեն Մարս: Փաստաթղթում ամրագրված են առաքելության ժամկետներն ու ֆինանսավորման ծավալները: Բյուջեն կազմում է $19,5 մլրդ: Ըստ օրինագծի, ԱՄՆ առաջին քաղաքացին Կարմիր մոլորակում պետք է հայտնվի առաջիկա 25 տարում: Այդ նպատակով գործակալության գործընկերները ստեղծում են Orion մարդատար տիեզերանավը և գերծանր SLS (Space Launch System) հրթիռը, հայտնում է Lenta.ru-ն: Ընդունված փաստաթղթում առաջին անգամ օրենսդրորեն ամրագրված է մարդուն Մարս ուղարկելու ԱՄՆ մտադրությունը: ԱՄՆ տիեզերական ծրագիրը բազմիցս է փոփոխությունների ենթարկվել, կապված, մասնավորապես, նախագահի աշխատակազմի դիրքորոշման փոփոխման հետ: Մասնավորապես, դեմոկրատ Բարաք Օբաման պետության ղեկավար ընտրվելուց հետո որոշեց փակել Constellation ազգային լուսնային ծրագիր, որը մեկնարկել էր Ջորջ Բուշ կրտսերի օրոք: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |