Լե Պենը խոստացել է Ղրիմը ՌԴ մաս ճանաչել, եթե Ֆրանսիայի նախագահ դառնա

Լե Պենը խոստացել է Ղրիմը ՌԴ մաս ճանաչել, եթե Ֆրանսիայի նախագահ դառնա

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի «Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել է, որ եթե հաղթի Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններում, Ղրիմը կճանաչի ռուսական տարածք:

2016-ի փետրվարին Մարին Լե Պենը հայտարարեց, որ մտադիր է մասնակցել 2017-ի նախագահական ընտրություններին, որի առաջին տուրը կայանալու է ապրիլի 23-ին:

«Հաշվի առնելով պատմական իրողությունները, ինչպես նաև ընտրությունը, որ հստակ կատարվել է միավորման մասին հանրաքվեի ժամանակ, ես նախագահ ընտրվելու դեպքում Ղրիմը կճանաչեմ ՌԴ տարածք»,-ասել է Լե Պենը:

«Եվրոպական պատժամիջոցները, շրջափակումը կամ նույնիսկ «Միստրալները» ՌԴ-ին չտրամադրելը` այս ամենը ոչ միայն հակասում է Ֆրանսիայի շահերին, այլ նաև խախտում է մեր բազմադարյա ավանդույթը, որի համաձայն տերությունը երբեք ուրիշների ցուցումով չի շարժվել»,-ասել է Լե Պենը` հավելելով, որ ՌԴ և Ֆրանսիայի հարաբերությունները կարևոր են բազմաբևեռ աշխարհում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ փորձագետների, հիմնական պայքարը կծավալվի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի և նախկին վարչապետ Ալեն Ժյուպեի միջև:

Ավելի վաղ Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լը Պենը Եվրախորհրդարանում հայտարարել էր, որ պատրաստ է ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Այդ մասին նա ասել է Եվրամիության վիճակի մասին Եվրահանձնաժողովի ղեկավարի ելույթի քննարկման ժամանակ:

Ընթերցեք նաև. Մարին լը Պենը հայտարարել է, որ պատրաստ է ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---