Ադրբեջանում հանրաքվեին կեղծիքների դեմ բողոքող ակտիվիստը ձերբակալվել է

Ադրբեջանում հանրաքվեին  կեղծիքների դեմ բողոքող ակտիվիստը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի ակտիվիստ Ջամիլ Հաջիևը ձերբակալվել է, երբ բողոք է արտահայտել ընդդեմ Ադրբեջանի սահմանադրությունում փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի անցկացման ժամանակ տեղի ունեցած կեղծիքների:

Հաջիևը բողոքել է Նասիմինի շրջանի 22-րդ ընտրատեղամասում 4-5 անձանց քվեարկության թույլտվության դեմ, որոնք նկատվել են մեկ այլ տեղամասում քվեարկելիս, Contact.az-ին հղումով գրում է Tert.am-ը:

Շտապ հրավիրված իրավապահ մարմինների աշխատակիցները Հաջիևին տարել են Նասիմինի ոստիկանական բաժանմունք:

Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում տեղի ունեցավ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ հանրաքվեն, որտեղ ընտրողների 91,2%-ը կողմ է քվեարկել նախագահության ժամկետի երկարացմանը` 5-ից մինչև 7 տարի:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---