ԿԸՀ. Գործող համայնքապետերը պարտվել են 30 համայնքում![]() 27 սեպտեմբերի 2016 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում 229 համայնքից 179-ում վերընտրվել են գործող համայնքապետերը: Panorama.am-ին ԿԸՀ տրամադրած տվյալների համաձայն, գործող համայնքապետերը պարտվել են 30 համայնքում, 20-ում չեն առաջադրվել: Այսպես, Արագածոտնում համայնքապետ ընտրել են 80 գյուղում և քաղաքում, որից 12-ում գործող ղեկավարները չեն ընտրվել, 6-ում չեն առաջադրվել: Արարատի մարզի 63 համայնքներից 7-ում գործող համայնքապետերը չեն ընտրվել, 5-ում նրանք չեն առաջադրվել: Արմավիրում համայնքի ղեկավար ընտրել են 57 բնակավայրում, 45-ում գործող համայնքապետերն են ընտրվել, 7 համայնքում նրանք պարտություն են կրել, 5-ում չեն առաջադրվել: Սեպտեմբերի 18-ին ՀՀ մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |