Շվեյցարիայում արգելել են փարաջա կրել28 սեպտեմբերի 2016 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը (Շվեյցարիայի Ազգային խորհուրդ) որոշում է կայացրել երկրի ամբողջ տարածքում փարաջա կրելն արգելելու մասին: Օրենքն ընդունվել է 1 ձայնի տարբերությամբ: Կողմ է քվեարկել 88 պատգամավոր, դեմ` 87: Որպես հիմք է ընդունվել Տիչինո կանտոնում գործող նմանատիպ օրենքը, որն ընդունվել էր տարածաշրջանային հանրաքվեում 2013-ին: Օրենքն ուժի մեջ է մտել 2016-ի հուլիսի 7-ին: Օրինախախտներին 9200 եվրո տուգանք է սպառնում: Օրենքի կատարման վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա: Ներքին գործերում հատուկ պաշտոն կավելացվի` «միջմշակութային միջնորդ», որն ուսուցանում է իրավապահ մարմինների աշխատակիցներին թե ինչպես պետք է վարվել պոտենցիալ օրինախախտների հետ, հայտնում է Lenta.ru-ն La Tribune de Geneve-ի վրա հղումով: Որպեսզի արգելքը սկսի գործել պետական մակարդակով, այն պետք է հավանություն ստանա նաև վերին պալատում և կառավարությունում: Հանրային վայրերում փարաջա կրելու արգելքը գործում է մի քանի եվրոպական երկրներում: Ֆրանսիայում նմանատիպ օրենքն ուժի մեջ է մտել 2011-ին: Դրանից հետո մի քանի մահմեդական դիմել էր դատարան` բողոքելով դավանանքի իրավունքը սահմանափակելուց: 2014-ի հուլիսին ՄԻԵԴ-ը հաստատեց իշխանությունների պահանջի օրինականությունը: Ֆրանսիայում փարաջա կրելու համար 150 եվրո տուգանք է նշանակված: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |