4 ընկերության տնօրենը խուսափել է հետաձգված ԱԱՀ-ի վճարումից. Քրգործ է հարուցվել

4 ընկերության տնօրենը խուսափել է հետաձգված ԱԱՀ-ի վճարումից. Քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 1-ին բաժինը, ստացված օպերատիվ տվյալների համաձայն իրականացնելով ստուգումներ, պարզել է, որ ՀՀ քաղաքացի Հ.Ս.-ն, միաժամանակ հանդիսանալով 4 ընկերության տնօրեն և միակ հիմնադիր, 2012-2015-ին ՀՀ տարածք է ներմուծել մոտ 330 մլն դրամի տարատեսակ ապրանքներ՝ կավճափոշի, պոլիվինիլքլորիդի հումք, շինարարական նյութեր, պիստակ և մրգային չիր:

Ապրանքների ներկրումից առաջացած մոտ 56 մլն դրամի ԱԱՀ-ի վճարումները համապատասխան կարգով հետաձգվել են մեկ տարով, սակայն նշված կազմակերպություններն, առ այսօր, պետական բյուջե վճարում չեն կատարել: Կազմակերպությունների տնօրեն Հ.Ս.-ի հայտարարության համաձայն, ներմուծված ապրանքներն իրացվել են մեծածախ կարգով և հարկային հաշիվներ դուրս չեն գրվել:

Ստուգմամբ 4 կազմակերպությանն առաջադրվել է ընդհանուր մոտ 200 մլն դրամի տուգանք: Հ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Կարդացեք նաև՝ Թափառաշրջիկը՝ «խոշոր ներմուծող». Իրական ներկրողներին հայտնաբերելու համար քայլեր են արվում

Մաքսանենգության 30 դեպք է բացահայտվել. Թմրանյութ խաղալիքներում, բջջային հեռախոսներ և պլանշետներ

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---