Մոգերինի. Սիրիական կարգավորման բոլոր ջանքերն ուղղված են մարդկանց սպանությունների կասեցմանը29 սեպտեմբերի 2016 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր ջանքերը կենտրոնացած են այդ երկրում մարդկանց սպանություններն անհապաղ դադարեցնելու վրա: Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում: «Իրավիճակն իրոք շատ դրամատիկ է: Ամեն ինչ կենտրոնանում է կոտորածն անհապաղ դադարեցնելու վրա: Մենք աշխատում ենք երաշխավորել մարդկային կյանքերի փրկությունը»,-ասել է նա` նշելով, որ աշխատանք է տարվում քաղաքական մակարդակով, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ ՄԱԿ ԱԽ Սիրիայի գծով արտահերթ նիստում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը մեղադրել էր ՌԴ-ին Սիրիայում իրավիճակի մասին կեղծ լուրեր տարածելու մեջ և անվանել Մոսկվայի գործողությունները բարբարոսություն: Ի պատասխան ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մեղադրեց ԱՄՆ-ին հրադադարը չպահպանելու մեջ: Ըստ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի գնահատականի, այն պահից ի վեր, երբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դուրս եկավ հրադադարի մասին պայմանավորվածությունից, զոհերի քանակը Հալեպում հասավ 213-ի: Միայն սեպտեմբերի 25-ին քաղաքում առնվազն 26 մարդ է զոհվել, Ընթերցեք նաև. Իրավապաշտպաններ. Հալեպում հրադադարի վերջին ձախողումից հետո առնվազն 200 մարդ է զոհվել Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |