Խաղաղապահ գործողությունների սցենարով զորավարժությանը ՀՀ-ում 500 զինվոր է մասնակցել29 սեպտեմբերի 2016 - 18:54 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում սեպտեմբերի 27-ից 30-ը անցկացվում է խաղաղապահ գործողությունների սցենարով պլանավորված եռօրյա զորավարժություն: Դաշտային շարժական հոսպիտալի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում իրականացվել է նաև ՆԱՏՕ-ի չափորոշիչներով 1-ին մակարդակի ինքնագնահատում: Զորավարժությանը մասնակցում է 500 զինծառայող` ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադից, ռազմաբժշկական վարչության անձնակազմից, օգտագործվել են մոտ 60 ռազմական և բժշկական տեխնիկա, ուղղաթիռներ: Նախապես մշակված սցենարի համաձայն, բացազատված դաշտային շարժական հոսպիտալի աջակցությամբ իրականացվել է վիրավոր զինծառայողների ուղղաթիռային տարհանում, քաղաքացիական բնակաչությանը բուժօգնության ապահովում, միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցության կազմակերպում և այլ միջոցառումներ: Ինքնագնահատման գործընթացն իրականացրել են արտերկրում համապատասխան վերապատրաստում ստացած և ՆԱՏՕ-ի կողմից հավաստագրված ՀՀ ԶՈՒ սպաները` ՆԱՏՕ-ի և ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրահանգիչների խորհրդատվությամբ ու դիտարկմամբ։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը |