Պակիստանը պատրաստ է Բաքվին Thunder JF-17 կործանիչներ մատակարարել

Պակիստանը պատրաստ է Բաքվին Thunder JF-17 կործանիչներ մատակարարել

PanARMENIAN.Net - Պակիստանը պատրաստ է սեղմ ժամկետում Thunder JF-17 կործանիչներով ապահովել Ադրբեջանի օդուժը: Այդ մասին հայտարարել է Պակիստանի աէրոնավիգացիոն համալիրի (Pakistan Aeronautical Complex Kamra) նախագահ, ՌՕՈւ մարշալ Արշադ Մալիկը:

«Մենք սերտորեն համագործակցում ենք Ադրբեջանի ՌՕՈւ հետ և կարող ենք սեղմ ժամկետում մարտական և ուսումնական ինքնաթիռներով ապահովել Ադրբեջանի օդուժը»,-ասել է Մալիկը, հայտնում է Ինտերֆաքսը: Նա նշել է, որ JF-17-ը կարող են օգտագործել ինչպես ռուսական արտադրության ռազմամթերք, այնպես էլ ՆԱՏՕ-ի երկրների արտադրության:

Մարշալը հայտարարել է, որ Իսլամաբադը պատրաստ է կիսվել Բաքվի հետ իր վերջին տեխոնոլոգիաներով: «Պակիստանը պատրաստ է կիսվել Բաքվի հետ իր ունեցած տեխնոլոգիաներով»,-ասել է նա:

JF-17 Thunder-ը չինական արտադրության ինքնաթիռ է` սովետական ՄԻԳ-21-ի բազայի վրա նախագծված, այն թողարկվում էր Պակիստանի աջակցությամբ 1990-2000-ականներին: 2013-ի դրությամբ Պակիստանում արտադրվել է 42 նման ինքնաթիռ:

2014-ին որոշվել է 5-7 կործանիչ առաքել բարեկամ երկրներին` Շրի Լանկային, Քուվեյթին, Քաթարին և այլ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---