Ադրբեջանի արտաքին պարտքն առաջին կիսամյակում աճել է 10%-ով30 սեպտեմբերի 2016 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ուղիղ և երաշխավորված արտաքին պարտքը 2016-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմում է $7,6 մլրդ, ասվում է Ադրբեջանի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված բյուջետային նյութերում: Ինչպես ասվել էր ավելի վաղ, Ադրբեջանի ուղիղ և երաշխավորված արտաքին պարտքը 2016-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է $6,9 մլրդ: Այդպիսով, 2016-ի առաջին կիսամյակում Ադրբեջանի արտաքին պարտքն աճել է 10,1%-ով: Ըստ ֆինանսների նախարարության, Ադրբեջանի արտաքին պարտքը 2015-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմում էր ՀՆԱ 20%-ը, գրում է Ինտերֆաքս-Ադրբեջանը: Բնակչության մեկ շնչի հաշվարկով արտաքին պարտքը կազմում է $782,6: Ըստ ֆինանսների նախարարության, Ադրբեջանի արտաքին պարտքի 53,2%-ը կազմում են մինչև 10 տարի ժամկետով ներգրավված վարկերը, 41,2%-ը` 10-20 տարի ժամկետով վարկերը, 5,5%` ավելի քան 20 տարի ժամկետով վարկերը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |