The Rolling Stones-ը վերջին ավելի քան 10 տարում առաջին անգամ նոր ալբոմ կթողարկի

The Rolling Stones-ը վերջին ավելի քան 10 տարում առաջին անգամ նոր ալբոմ կթողարկի

PanARMENIAN.Net - Բրիտանական The Rolling Stones-ը հայտնել է, որ մտադիր է նոր ալբոմ թողարկել, որն առաջինը կլինի ավելի քան 10 տարում:

Խումբը սեղմ տեսահոլովակ է հրապարակել Twitter-ում, որտեղ կոլեկտիվի մասնակիցները բլյուզ մեղեդիներ են նվագում շրթհարմոնով: Երաժիշտները չեն ճշտել ոչ ալբոմի անվանումը, ոչ թողարկման հստակ ամսաթիվը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ալբոմ թողարկելու The Rolling Stones-ի մտադրության մասին ավելի վաղ հայտնել էր Le Figaro-ին պրոդյուսեր Ջոն Ուոզը, նա հստակեցրել է, որ ռելիզը կայանալու է դեկտեմբերին:

Նշվում է, որ երաժիշտները ձայնագրել են ալբոմը 3 օրում սովորական բարձրախոսի օգնությամբ` առանց ձայնագրությունների մշակման ստուդիայում: Ալբոմում կընդգրկվեն Չիկագոյի բլյուզի կոմպոզիցիաներ և այդ ուղղության հայտնի երգերի քավեր-վարկածները:

Ալբոմի ձայնագրությանը մասնակցել է երաժիշտ Էրիկ Քլեփթոնը: Խմբի վերջին A Bigger Bang ստուդիական ալբոմը թողարկվել է 2005-ի սեպտեմբերին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---