ԼՂՀ. Բաքվի ԶԼՄ-ները դեզինֆորմացիա են տարածել գերմանական պատվիրակության այցելության վերաբերյալ19 մայիսի 2007 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳՆ-ն «որեւէ տեղեկություն չունի այդ երկրի քաղաքական, հասարակական եւ գործնական շրջանի ներկայացուցիչների այցելության մասին Լեռնային Ղարաբաղ»: Այդ մասին հայտարարել է Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատան երկրորդ քարտուղար Նասիմի Աղաեւը: Նրա խոսքերով, «գերմանացի դիվանագետները հայտարարել են, որ կառավարության մակարդակով Լեռնային Ղարաբաղ այցելություններ չեն կազամկերպվում»: «Իսկ ոչ կառավարական կազմակերպությունների այցելությունը ԼՂՀ չի կարող վերահսկվել կառավարության կողմից, քանի որ մասնավոր բնույթի են»,- պնդում է Աղաեւը, հաղորդում է ԱՊԱ-ն:Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ԼՂՀ-ում առկա ոչ պաշտոնական աղբյուրը, ադրբեջանական կողմը հերթական անգամ դեզինֆորմացիա է տարածում: «Գերմանիայի պատվիրակությունը գտնվում է Գերմանիայում ծանուցողական այցելությամբ, այն գլխավորում է Բեռլինի Եվրոպական Ակադեմիայի պրոֆեսոր Էկխարտ Ստրատենշուլտեն, դրա կազմում են գործարարներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ»,- նշել է աղբյուրը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Քերոբյանի տնային կալանքի ժամկետը սպառվել է․ Նա վստահ է՝ կհասնի արդարացման Նա նշել է, որ քրգործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իր սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու մասին ամրապնդվել է ԱԺ արտահերթը չի կայացել․ ՔՊ-ն չի ներկայացել Գրանցվել էր 34 պատգամավոր, քվորում չի ապահովվել Հունիսի 24–ից կգործի Երևան-Բաթում գնացքը Վրաստանի հետ գնացքների երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է հունիսի 14-ին ԱՄՆ Պետդեպ․ ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ կառավարության որոշելիքն է «Մենք հարգում ենք դա»,–ասել են գերատեսչությունից |