2020-ին դեպրեսիան Երկիր մոլորակի ամենատարածված հիվանդությունը կլինի

2020-ին դեպրեսիան Երկիր մոլորակի ամենատարածված հիվանդությունը կլինի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին նշվում է Հոգեկան առողջության համաշխարհային օրը: Այն նշվում է Առողջության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ, որի նպատակն է իրազեկել հանրությանը հոգեկան առողջության խնդիրների մասին:

Առաջին անգամ Հոգեկան առողջության համաշխարհային օրը նշվել է 1992-ին: Օրվա նշելու առաջնային նպատակն է նվազեցնել հոգեական խանգարումներով տառապողների քանակը:

Հոգեկան առողջությունը մարդու առողջության անբաժան մասն է ու կարևորագույն բաղադրիչը` հանդիսանալով մարդու բարեկեցության և հանրության կյանքի հիմքը:

Ըստ ԱՀԿ-ի, Երկիր մոլորակի յուրաքանչյուր 5-րդ բնակիչը տառապում է այս կամ այն հոգեկան խանգարումով, իսկ յուրաքանչյուր երկրորդը կարող է հոգեկան խանգարում ունենալ կյանքի ընթացքում: Նրանց մեծամասնությունը` 52 տոկոսը, սահմանային հոգեկան խանգարումներով անձինք են:

Ամենատարածված հոգեկան խանգարումը դեպրեսիան է: Ըստ ԱՀԿ կանխատեսման, 2020-ին դեպրեսիան առաջին տեղում կլինի տարվա ընթացքում անաշխատունակության տևողությամբ այլ հիվանդությունների թվում: Այժմ դեպրեսիայով է տառապում կանանց 26%-ը և տղամարդկանց 12%-ը:

Ոչ պակաս կարևւոր խնդիր են ինքնասպանությունները, որոնք մի շարք դեպքերում շաղկապված են դեպրեսիայի հետ: Ըստ ԱՀԿ, տարեկան ավելի քան 800.000 մարդ է մահանում ինքնասպանության հետևանքով, որը մահվան երկրորդ տարածված պատճառն է 15-29 տարեկան անձանց շրջանում: Ըստ ԱՀԿ գնահատականների, երեխաների ու դեռահասների մոտ 20%-ն աշխարհում հոգեկան խանգարում ունի: Հոգեկան խանգարումների մոտ կեսը սկիզբ է առնում մինչև 14 տարեկան:

Հոգեկան խանգարումներն այլ հիվանդությունների տարածման կարևոր ռիսկային գործոն են, ինչպես նաև ոչ միտումնավոր և միտումնավոր վնասվածքների պատճառ:

2016-ին Հոգեկան առողջության համաշխարհային օրվա թեման է «Առաջին հոգեբանական օգնությունը», որը համամարդկային աջակցության միջոցների համախումբ է, ուղղված մերձավորներին օգնելուն:

Առաջին հոգեբանական օգնությունը հիմնված է 4 հենասյուն ունի` պաշտպանել մարդու անվտանգությունը, արժանապատվությունն ու իրավունքը, հարմարեցնել սեփական գործողությունները մարդկանց մշակութային ավանդույթներին, իրազեկ լինել արտակարգ իրավիճակներում արձագանքման անհրաժեշտ միջոցներին, հոգ տանել սեփական անձի մասին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---