Դիլիջանն ընդգրկվել է UNESCO-ի ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում11 հոկտեմբերի 2016 - 11:31 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) Դիլիջանն ընդգրկել է Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում (GNLC): Դիլիջանը միանում է աշխարհի այնպիսի քաղաքների դինամիկ ցանցին, որոնք աջակցում են ցկյանս ուսումնառությանն աշխարհի տարբեր համայնքներում՝ կրթական քաղաքների առաջընթացին նպաստող կայուն կապերի և գործընկերության միջոցով խթանելով քաղաքական երկխոսությունը և անդամ քաղաքների միջև փորձի փոխանակումը: «Դիլիջանի բոլոր քաղաքացիների համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նման ճանաչման արժանանալը մեծ պատիվ է, քանի որ Դիլիջանը շարունակում է առաջարկել նոր կրթական ծրագրեր՝ մեր քաղաքացիներին 21-րդ դարի կրթությանը պատրաստելու համար»,- ասել է Դիլիջանի համայնքային կենտրոնի ծրագրի տնօրեն Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, որը կարևոր դերակատարում է ունեցել Դիլիջանը GNLC-ում ընդգրկելու գործում: «Դիլիջանը հարթակ է դարձել այնպիսի տեղական և միջազգային կենտրոնների համար, ինչպիսին են UWC Դիլիջան քոլեջը, Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Դիլիջանի համայնքային կենտրոնը: Այս տարի քաղաքում անցկացվեց Դիլիջանի արվեստների դիտարանը»,- նշել է Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: ՅՈՒՆԵՍԿՕ Ցկյանս ուսումնառության ինստիտուտի տնօրեն Արնե Կարլսենն իր նամակում նշել է Դիլիջանի «կրթական քաղաքի տեսլականի հաջող նախագծումն ու իրականացումը»՝ ցանկություն հայտնելով տեղեկանալ Դիլիջանում հետագա զարգացումների մասին: Դիլիջանի համայնքային կենտրոնին և այլ տարածաշրջանային նախագծերին աջակցող Դիլիջանի զարգացման հիմնադրամի և UWC Դիլիջան քոլեջի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդն ասել է.«Մեր հիմնադրամի նպատակը Դիլիջանին իր փառքը վերադարձնելն ու այն տարածաշրջանում կրթական, մշակութային և ժամանցային կենտրոն դարձնելն է, և նման միջազգային ճանաչումը կարևոր քայլ է այդ նպատակին հասնելու ուղղությամբ»: Դիլիջանի զարգացման հիմնադրամի համահիմնադիր, UWC Դիլիջան քոլեջի հիմնադիր-գործընկեր Գագիկ Ադիբեկյանն էլ նշել է. «Մենք ապրում ենք բարդ և արագ փոփոխվող աշխարհում, որտեղ երկրի մրցունակությունն ու տնտեսական աճը մեծապես կախված են կրթության որակից: Վստահ եմ, որ Դիլիջանի ներգրավումն Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում կնպաստի կարևորագույն խնդրի՝ Դիլիջանը Հայաստանի կրթական կենտրոն դարձնելու լուծմանը»: Այս ցանցում Դիլիջանը Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) հասնելու հնարավորություն կստանա՝ իր քաղաքացիներին ցկյանս ուսումնառության հնարավորություն տալով և, այդպիսով, բազմակողմ և հավասար կրթություն ապահովելով: Աշխարհի ավելի քան 1000 քաղաք և համայնք դարձել է կամ դառնում է ուսումնառու/կրթական քաղաք: Այս քաղաքները հնարավորություն են ստանում մասնակցելու միջազգային քաղաքական երկխոսությանը, ուսումնասիրություններին, կարողությունների զարգացմանն ու փորձի փոխանակմանը: Ինչպես նաև նրանք կարող են իրենց քաղաքացիների համար արդյունավետ օգտագործել ցկյանս ուսումնառությունը խթանելու՝ ուսումնառու քաղաքի մոտեցումները: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցը հիմնել է, որպեսզի նպաստի դրանց թվի աճին՝ խթանելով քաղաքային համայնքներում ցկյանս ուսւոմնառությունը: GNLC համաշխարհային ցանցը մոբիլիզացնում է քաղաքները՝ ներկայացնելով, թե տվյալ քաղաքի ռեսուրսները ինչպես կարող են բնակիչներին ուսումնառության արդյունավետ հնարավորություններ տալ՝ «խթանելով մարդկային ներուժի աճը, պահպանելով սոցիալական արդարությունն ու հավասարությունը, ինչպես նաև ապահովելով սոցիալական համախմբվածություն և կայուն բարեկեցություն»: GNLC-ը հիմնվել է, որպեսզի աջակցի քաղաքներին ուսումնառու քաղաքներ դառնալու ճանապարհով իրենց բնակիչների, ինչպես նաև ամբողջ աշխարհի համար ավելի լավ ապագա ստեղծել: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ցկյանս ուսանողներն ավելի հեշտ են հարմարվում իրենց համայնքի և միջավայրի փոփոխություններին: Այդ իսկ պատճառով ցկյանս ուսումնառությունն ու ուսումնառու հասարակության գաղափարը կենսական նշանակություն ունեն կայուն զարգացող հասարակության ձևավորման գործում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |