ԶԼՄ-ներ. Չեղարկվել է Պուտինի այցը Փարիզ11 հոկտեմբերի 2016 - 16:29 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է այցը Փարիզ, որը պետք է կայանար հոկտեմբերի 19-ին: Այդ մասին հոկտեմբերի 11-ին հայտնել է աղբյուրը Ելիսեյան պալատում: Այդպիսով Մոսկվան մերժել է Փարիզում միայն Սիրիայի հարցը քննարկելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկը: «Հոկտեմբերի 11-ի առավոտյան շփումներ եղան Մոսկվայի և Փարիզի միջև, որոնց նպատակն էր առաջարկել Պուտինին աշխատանքային այց Սիրիայի թեմայով` բացառելով այլ միջոցառումները, որոնք պետք է մասնակցեր նախագահ Օլանդը: Ի պատասխան ռուսական կողմը հայտարարել է, որ ցանկանում է հետաձգել այցը»,-ասել է գործակալության զրուցակիցը, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ շարունակվում է Փարիզ Պուտինի այցի նախապատրաստումը: Մինչ այդ հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի նախագահ Օլանդը կասկած էր հայտնել, ասելով, թե այդ հանդիպումը կարող է օգտակար չլինել: Հոկտեմբերի 8-ին ՌԴ-ն արգելափակել է Սիրիայի վերաբերյալ ֆրանսիական բանաձևը ՄԱԿ-ում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |