Էրդողան. Թուրքիային թույլտվություն հարկավոր չէ Մոսուլի ռազմական գործողությանը միանալու համար

Էրդողան. Թուրքիային թույլտվություն հարկավոր չէ Մոսուլի ռազմական գործողությանը միանալու համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է նրանց, ովքեր չեն ցանկանում, որ Թուրքիան միանա Մոսուլի ազատագրմանը «Իսլամական պետությունից»: Այդ մասին նա հայտարարել է Ստամբուլում Եվրասիական իսլամական խորհրդի 9-րդ նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում:

Ըստ նրա, ԻՊ-ն սպառնում է Թուրքիային և Թուրքիայի պարտականությունն է միջոցներ ձեռնարկել կանխելու համար հնարավոր գրոհը ԻՊ կողմից, օգնելու հարևան Իրաքին ու Սիրիային, գրում է «Վեդոմոստին» Hurriyet-ի վրա հղումով:

Նա հայտարարել է, թե Թուրքիային թույլտվություն հարկավոր չէ ռազմական գործողությանը միանալու համար: Թուրքիան մտադիր չէ որևէ մեկից թույլտվություն խնդրել, հավելել է Էրդողանը:

«Որոշ պետություններ բազում կիլոմետրեր են կտրում Աֆղանստանում և այլ երկրներում գործողություններին մասնակցելու համար, եթե կարծում են, որ սպառնալիք կա, մինչդեռ Թուրքիային, որը 911 կմ ընդհանուր սահման ունի Սիրիայի և 350 կմ` Իրաքի հետ, չեն ցանկանում թույլ տալ միջամտել և վերացնել հարևան երկրներից բխող սպառնալիքը»,-ասել է նա:

Իրաքի խորհրդարանը դեմ է թուրք զինվորականների ներկայությանն Իրաքում, իսկ Բաղդադում Թուրքիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել պատգամավորներից այդ կապակցությամբ, որից հետո Անկարայում Իրաքի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---