Բեսլանի մոտակայքում ավտոբուսի վթարում տուժածները տեղափոխվել են Սբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ![]() 15 հոկտեմբերի 2016 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիները հատուկ չվերթով տեղափոխվել են Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց սպասող շտապբուժօգնության բրիգադները 8 վիրավորի տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Բոլորը Վլադիկովկասի հիվանդանոցներում ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն։ Բժշկական կենտրոն է դիմել ևս 3 տուժած, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հիվանդանոցում գտնվող 11 քաղաքացին այժմ լաբորատոր և գործիքային հետազոտություններ են անցնում։ Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնության» մասնագետները 50-ամյա տուժածին օդանավակայանում անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո տուն են ուղարկել։ Հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսում գտնվող 52 ուղևորից 5-ը զոհվել է: Աշխատանքները տեղում կազմակերպելու համար հոկտեմբերի 14-ին ՌԴ են մեկնել ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը և արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը: ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում հարուցվել է քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի մարդու մահ)։Մշակվել են աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |