Ֆրանսիայի նախագահը չի փոխել իր կարծիքը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ24 մայիսի 2007 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հաստատել է իր բացասական վերաբերմունքը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում: Բրյուսելում` Եվրահանձնաժողովի կենտրոնակայանում իր ելույթի ժամանակ Սարկոզին ընդգծել է, որ չի փոխել իր դիրքորոշումը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ: «Կարծում եմ, Թուրքիայի համար տեղ չկա Եվրոպական Միությունում: Իմ տեսակետն ես չեմ փոխել»,-հայտարարել է նա: Նրա կարծիքով, այդ հարցը պետք է քննարկվի միայն Եվրամիության ինստիտուտների բարեփոխումից հետո: Միեւնույն ժամանակ նա հրաժարվեց հաղորդել, թե արդյոք Փարիզն ինչ-որ քայլեր կձեռնարկի ԵՄ-ի անդամակցության վերաբերյալ Անկարայի հետ 2005 թվականից ի վեր շարունակվող բանակցությունների կապացությամբ, հաղորդում են ԶԼՄ-ները: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում |