ՌԴ օդուժն ու սիրիական ՌՕՈւ-ն դադարեցրել են ավիահարվածները Հալեպի շրջանում

ՌԴ օդուժն ու սիրիական ՌՕՈւ-ն դադարեցրել են ավիահարվածները Հալեպի շրջանում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 10-ից դադարեցվել են ռուսական ավիացիայի և սիրիական օդուժի հարվածները Հալեպի շրջանում: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Հարվածների վաղաժամ դադարեցումն անհրաժեշտ է հոկտեմբերի 20-ի «հումանիտար դադարի» համար: Դա թույլ կտա երաշխավորել խաղաղ բնակիչների դուրս բերումը քաղաքից 6 անվտանգ միջանցքով և տարհանման նախապատրաստել հիվանդներին ու վիրավորներին Հալեպի արևելյան մասում»,-ասել է նա:

«Հումանիտար դադարը» կսկսի գործել սիրիական Հալեպում հոկտեմբերի 20-ի առավոտյան, հնարավորություն տալու համար դուրս գալ քաղաքից ինչպես գրոհայիններին, այնպես էլ խաղաղ բնակիչներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:

Ըստ Շոյգուի, «հումանիտար դադարից» առաջ սիրիական զորքերը կնահանջեն Հալեպից, որպեսզի գրոհայինները կարողանան հեռանալ քաղաքից երկու հատուկ միջանցքով:

Շոյգուն հայտարարել է նաև, որ բոլոր կողմերը պետք է շահագրգռված լինեն իրավիճակի կայունացմամբ և պետք է անցնեն իրական քայլերի: Շոյգուն կոչ է արել երկրների ղեկավարությանը, որոնք ազդեցություն ունեն զինված կազմավորումների առաջնորդների վրա, համոզել գրոհայիններին դադարեցնել դիմադրությունն ու հեռանալ Հալեպից:

Հոկտեմբերի 17-ին ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբում հայտարարել էին, որ հոկտեմբերի 20-ին Հալեպի շրջանում «հումանիտար դադար» կհայտարարվի, որի ժամանակ ռուսական ավիացիան և սիրիական զորքերը հարվածներ չեն հասցնի: Հրադադարը կգործի 8:00-ից մինչև 16:00-ն:

Ավելի վաղ «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայիններին Հալեպից դուրս բերելու առաջարկով էր հանդես եկել Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան: Ռուսաստանը հավանություն էր տվել գաղափարին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---