Նախագահը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին ազատել է պաշտոնից

Նախագահը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին ազատել է պաշտոնից

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էմիլ Բաբայանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով` որոշում եմ.

Էմիլ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից»,– ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Էմիլ Բաբայանը 2012թ. հունվարի 9-ից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահն էր,2008թ.հուլիսի 11ից -2012 հունվարի 9-ը պաշտոնավարել է որպես ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, 2003- մինչ այժմ` Հայաստանի Ամերիկյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---