ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը $15 մլն-ի վարկային համաձայնագիր է կնքել. Միջոցներն ուղղվելու են ՓՄՁ զարգացմանը18 հոկտեմբերի 2016 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների Զարգացման ֆինանսական ընկերությունը (FMO) և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը կնքել են 15 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային համաձայնագիր Նիդերլանդների Նորդվեյք քաղաքում՝ FMO-ի կողմից կազմակերպված «Ֆինանսների ապագան» կոնֆերանսի ընթացքում: Ֆինանսական միջոցները ուղղվելու են Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև գյուղատնտեսության հատվածի զարգացմանը: Ձեռք բերված վարկային ռեսուրսը բազմարժութային է, որը ենթադրում է, որ ներգրավվող ռեսուրսը կարող է լինել ինչպես ԱՄՆ դոլարով, այնպես էլ ՀՀ դրամով: Այս համաձայնագիրը Բանկի և FMO-ի միջև առաջին ուղիղ համագործակցությունն է: ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը FMO-ի հետ իր համագործակցությունը սկսել է դեռևս 2012թ.-ից՝ Բանկի և ՎԶԵԲ–ի միջև կնքված տեղական արժույթով վարկի շրջանակներում, որի ժամանակ FMO-ն հանդես է եկել որպես երկրորդ վարկատու: FMO-ն հոլանդական զարգացման բանկն է, որը մոտ 46 տարի շարունակ ներդրումներ է իրականացնում զարգացող երկրների տնտեսություններում: Մոտ 85 երկրում 8.9 մլրդ եվրոյի ներդրումներ իրականացրած FMO բանկն աշխարհում մասնավոր հատվածի զարգացմանը խթանող խոշորագույն կազմակերպություններից մեկն է: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |