Թալիշում պատնեշ է կառուցվում. Ընտանիքներ են բնակեցվելու

Թալիշում պատնեշ է կառուցվում. Ընտանիքներ են բնակեցվելու

PanARMENIAN.Net - Արցախի սահմանամերձ Թալիշ գյուղում պատնեշ է կառուցվում: Այս մասին լրագրողներին ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Իսագուլյանը հայտնել է, որ առաջակիայում Թալիշում ևս երեսուն ընտանիք պետք է բնակեցվի:

«Որևէ մեկը տրամադրված չէ տարածքներ զիջել Ադրբեջանին:Մի´ հավատացեք, որ նման բան կարող է լինել, որևէ մեկը նման տրամադրություն չունի և չի ունենալու: Այդպիսի խոսակցությունները Հայաստանում բացառապես մի նպատակ ունեն՝ շահարկել խնդիրը, առաջացնել վատ տրամադրություն հասարակության շրջանում, և դրա վրա որոշակի քաղաքական դիվիդենդներ շահել»,- ասել է նա, գրում է Yerkir.am-ը:

2016 թվականի ապրիլի 2-ին Արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանցիներին հաջողվել էր գյուղ մտել, որտեղ այդ պահին մնացել էին մի քանի խաղաղ բնակիչներ։ Ադրբեջանցիները գնդադակահարել են Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել են նաև 1924-ին ծնված Մարուսյա Խալափյանին։ Թալիշի տարհանված բնակիճները վերաբնակեցվել են Արցախի ավելի ապահով բնակավայրերում, ինչպես նաև Հայաստանում՝ Չարենցավան քաղաքում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---