ԻՊ-ն մտադիր էր գրոհել Աթաթուրքի դամբարանն Անկարայում

ԻՊ-ն մտադիր էր գրոհել Աթաթուրքի դամբարանն Անկարայում

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետությունը» գրոհ էր պատրաստում Թուրքական Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանը և Անկարայում Թուրքիայի առաջին խորհրդարանի շենքը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն:

Ավելի վաղ հոկտեմբերի 19-ին թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին հատուկ գործողության ընթացքում ԻՊ գրոհայինի ոչնչացման մասին, որը մտադիր էր գրոհել Աթաթուրքի դամբարանն ու առաջին խորհրդարանի շենքը Հանրապետության օրը, որը նշվում է հոկտեմբերի 29-ին: Ոստիկանության հետ բախման ընթացքում ենթադրյալ ահաբեկիչը չի ենթարկվել հանձնվելու պահանջին և սպանվել է: Նրա տանը քննիչները մեծաքանակ պայթուցիկ նյութեր են հայտնաբերել:

Սոյլուն հայտարարել է լրագրողներին, որ հետախուզվել է Աթաթուրքի դամբարանն ու առաջին խորհրդարանի շենքը: Գործողությունը շարունակվում է»,-ասել է Սոյլուն լրագրողներին, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նա հավելել է, որ Անկարայի քաղաքապետարանն ահաբեկչական գործողության կապակցությամբ արգելել է բոլոր զանգվածային միջոցառումները մինչև նոյեմբերի վերջը, այդ թվում հոկտեմբերի 29-ի միջոցառումները` նվիրված Հանրապետության օրվան, և նոյեմբերի 10 միջոցառումները, նվիրված Աթաթուրքի օրվան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---