Փոխհրաձգություն Թուրքիայի հարավ-արևելքում. Զոհեր կան

Փոխհրաձգություն Թուրքիայի հարավ-արևելքում. Զոհեր կան

PanARMENIAN.Net - Թուրքական հարավարևելյան Հաքքյարի գավառում փոխհրաձգություն է տեղի ունեցել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների և զինվորականների միջև, հայտնել է «Թրենդ» գործակալությունը թուրքական Hurriyet-ի վրա հղումով:

Ըստ թերթի, միջադեպի արդյունքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող, 5-ը` վիրավորվել է: Փոխհրաձգության վայր են գործուղվել լրացուցիչ ուժեր:

ՔԱԿ հետ Թուրքիայի հակամարտությունը շարունակվում է արդեն մոտ 30 տարի, այն մոտ 40.000 մարդու կյանք է խլել:

ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, որը ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---