«Սկիապարելլի» զոնդի վայրէջքը Մարսում անհաջող է անցել

«Սկիապարելլի» զոնդի վայրէջքը Մարսում անհաջող է անցել

PanARMENIAN.Net - «Սկիապարելլի» զոնդի վայրէջքը Մարսում անհաջող է անցել: Այդ մասին Եվրոպական տիեզերական ասոցիացիայի (ESA) մամուլի ասուլիսում հայտարարել է ESA գործողությունների ղեկավար Անդրեա Ակոմացոն:

Վայրէջքը ծրագրված պլանով չի ընթացել, սակայն դեռ տեղեկություն չկա, թե հատկապես ինչն է եղել անհաջող վայրէջքի պատճառը: Վայրէջքից հետո ազդանշան այլևս չի ստացվել, գրում է Life.ru-ն:

Trace Gas Orbiter զոնդը, որը «ԷկզոՄարս» նախագծի երկրորդ կեսն է, դուրս է եկել Մարսի ուղեծիր և դանդաղ արգելակում է սկսել: Այն հասցրել է գրանցել այն տվյալները, որոնք դեսանտային մոդուլը փոխանցել է վայրէջքի ժամանակ: Այժմ գիտնականները կուսումնասիրեն դրանք և, հնարավոր է, կկարողանան պատասխանել, թե հատկապես ինչը սխալ գնաց:

«ԷկզոՄարսը» Եվրոպական տիեզերական գործակալության (ЕКА) և ռուսական «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի Մարսի հետազոտման համատեղ ծրագիր է: Ծրագիրը գործարկվել է առաջին հերթին պարզելու համար թե արդյոք Մարսի վրա երբևէ կյանք եղել է և կա արդյոք հիմա:

2016-ի դեկտեմբերին Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) քննարկելու է ռուս-եվրոպական «ԷկզոՄարս» նախագծի ֆինանսավորումը և անհաջող վայրէջքը կարող է շատ բացասաբար անդրադառնալ համատեղ նախագծի երկրորդ փուլի իրականացման վրա, որը պետք է իրագործվի 2018-ին: Դեսանտային մոդուլի արժեքը հայտնի չէ, սակայն նախագծի համար արդեն ծախսվել է մոտ 1,2 մլրդ եվրո:

Ընթերցեք նաև. Կարմիր մոլորակի բնակիչները

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---