Վարչապետ. «Նաիրիտ» գործարանի վերագործարկման վերաբերյալ որևէ հստակ առաջարկություն չի եղել

Վարչապետ. «Նաիրիտ» գործարանի վերագործարկման վերաբերյալ որևէ հստակ առաջարկություն չի եղել

PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանի վերագործարկման վերաբերյալ որևէ հստակ առաջարկություն չի եղել: Այս մասին հոկտեմբերի 20-ին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Դուք տեսե՞լ եք առաջարկությունը: «Նաիրիտի» վերաբերյալ որևէ կոնկրետ, գործնական առաջարկ գոյություն չունի: Կան ցանկություններ, իսկ առաջարկություն, որի շուրջ մենք նստենք, բանակցենք գոյություն չունի: Այդ պարագայում` ի՞նչ գրենք ծրագրում», - ասել է Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ հնարավոր բոլոր արդյունաբերական հիմնարկները ներառվել են կառավարության նոր ծրագրում, մեջբերում է Aysor.am-ը:

Հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ներդրումային ծրագրերի քննարկման համար Հայաստան էր ժամանել EU ASIA Busines Finance Centre հոլդինգի ներդրողների պատվիրակությունը: Նշվում էր, ոչ հոլդինգի համար առաջին հետաքրքրությունը «Նաիրիտ» գործարանի վերականգման հարցի լուծումն է, որի համար Հոլդինգի ներսում կազմակերպվել է «Նաիրիտ ԵՄ» կոնսորցիումը: Կառավարության հետ «Նաիրիտի» վերականգման խնդիրների քննարկման արդյունքում հոլդինգը հուսով է ձեռք բերել ներդրումների համար անհրաժեշտ պայմաններ և արագորեն սկսել կազմակերպչական աշխատանքները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---