Վիրավորների տարհանումը Հալեպից հետաձգվել է. Անվտանգության երաշխիք չկա21 հոկտեմբերի 2016 - 17:24 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը հետաձգել է վիրավորների և հիվանդների տարհանումը Հալեպի արևելյան մասից անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով: ՄԱԿ-ում սակայն չեն հրաժարվել հումանիտար միջանցքներով հիվանդներին և վիրավորներին դուրս բերելու, ինչպես նաև սնունդ և օգնություն հասցնելու մտադրությունից: ՄԱԿ-ը մտադիր է այդ գործողություններն անցկացնել երրորդ և չորրորդ օրերին, սակայն դեռևս սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ հումանիտար ներկայացուցիչ Յենս Լերկեն: ՄԱԿ-ի ժնևյան կենտրոնակայանում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Հուսամ Աալան իր հերթին հայտարարել է, որ իշխանությունները դեռ 2 օր առաջ էին տարհանման պայմաններն ապահովել: Նա հավելել է, որ կառավարությունը ավտոբուսներ և «շտապ օգնության» մեքենաներ է պատրաստել, սակայն, տարհանումը չի սկսվում գրոհայինների պատճառով, որոնք գնադկոծում են հումանիտար միջանցքները, հայտնում է ՌԲԿ-ն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ զինյալ խմբավորումները թույլ չեն տալիս խաղաղ բնակիչներին հեռանալ Հալեպի արևելյան շրջաններից: Այդ մասին հայտնել են սիրիական ընտանիքի անդամները, որոնք կարողացել են գիշերն անցնել Բուստան էլ Քասր միջանցքով, որը կառավարական զորքերի պաշտպանության տակ է:«Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինները սպառնում են գնդակահարել այն բնակիչներին, որոնք կցանկանան դուրս գալ հումանիտար միջանցքներով: Հոկտեմբերի 20-ից Հալեպում մարդասիրական հրադադար է. ռուսական զինուժը և Սիրիայի կառավարական զորքերը որոշել են դադարեցնել ռմբակոծությունները՝ թույլ տալով խաղաղ բնակչությանը դուրս գալ պատերազմական գոտուց: Հոկտեմբերի 21-ին նախատեսված է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հատուկ նստաշրջանը` նվիրված Սիրիային: Հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 10-ից դադարեցվել են ռուսական ավիացիայի և սիրիական օդուժի հարվածները Հալեպի շրջանում: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Հումանիտար դադարը» կսկսի գործել սիրիական Հալեպում հոկտեմբերի 20-ի առավոտյան, հնարավորություն տալու համար դուրս գալ քաղաքից ինչպես գրոհայիններին, այնպես էլ խաղաղ բնակիչներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |