Իրաքի վարչապետ. Թուրքիան պայքարում է ոչ թե ԻՊ դեմ, այլ իր ազդեցության ընդլայնման համար

Իրաքի վարչապետ. Թուրքիան պայքարում է ոչ թե ԻՊ դեմ, այլ իր ազդեցության ընդլայնման համար

PanARMENIAN.Net - Թուրքիան, որը զինվորականներին Իրաք է գործուղել, փորձում է ընդլայնել իր ազդեցությունը, ոչ թե հաղթել «Իսլամական պետության» ահաբեկիչներին: Այդ մասին հոկտեմբերի 22-ին հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին:

Թուրքիայի և Իրաքի հարաբերությունները լարվեցին 2015-ի ավարտին, երբ թուրք զինվորականները ներխուժեցին Իրաք ԻՊ դեմ պայքարելու պատրվակով: Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ երկրի զինվորականները կմասնակցեն Մոսուլի ազատագրմանը, սակայն Իրաքի իշխանությունները պնդում են, որ համաձայնություն չեն տվել:

«Թուրքիան պայքարում է ոչ թե ԻՊ դեմ, այլ հանուն իր շահերի և ազդեցության ընդլայնման»,-ասել է Ալ Աբադին Բաղդադում կայացած իսլամական համաժողովում:

Ըստ վարչապետի, թուրք իշխանություններն անցյալում չեն արձագանքել, երբ նրանցից օգնություն են խնդրել, իսկ այժմ զինվորականների են ուղարկում և սպառնում են, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիային թույլտվություն հարկավոր չէ Մոսուլի ռազմական գործողությանը միանալու համար: Ըստ նրա, ԻՊ-ն սպառնում է Թուրքիային և Թուրքիայի պարտականությունն է միջոցներ ձեռնարկել կանխելու համար հնարավոր գրոհը ԻՊ կողմից, օգնելու հարևան Իրաքին ու Սիրիային: Նա հայտարարել է, թե Թուրքիային թույլտվություն հարկավոր չէ ռազմական գործողությանը միանալու համար:

Իրաքի խորհրդարանը դեմ է թուրք զինվորականների ներկայությանն Իրաքում, իսկ Բաղդադում Թուրքիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել պատգամավորներից այդ կապակցությամբ, որից հետո Անկարայում Իրաքի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---